Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում Բաշիքայի ճամբարում թուրքական զինվորական կոնտինգենտի տեղակայումը լուրջ խնդիր է։
Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Անկարայի ու Բաղդադի միջև հակասությունները կարելի է հաղթահարել։ Սրանից առաջ Իրաքը խնդրել է գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ քննարկելու համար Իրաքի հյուսիսում թուրք զինվորականների ներկայությունը։
Չավուշօղլուն հայտարարել է. «Ես չեմ տեսնում լուրջ խնդիրներ՝ Բաշիքայում մեր զինվորականների ներկայությամբ։ Բոլոր հարցերը կարելի է լուծել, եթե Բաղդադը վերջ դնի իր ոչ բարեկամական հռետորիկային»։
Իրաքի խորհրդարանը երեքշաբթի բանաձև է ընդունել, որում բողոք է հայտնվում Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի շրջանում թուրք զինվորականների ներկայության դեմ։
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք զինվորականները շարունակելու են մնալ Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում։







































