Այն տունը, որտեղ ենթադրաբար ծնվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, հարկավոր է քանդել, համարում է աջ ազգայնական «Ազատություն» կուսակցությունից Ավստրայի նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերը:
«Ես չեմ մտածում, որ դա այն որոշումն է, որը պետք է ընդունի նախագահը, սակայն իմ կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե տունը քանդեն»,- ասել է Հոֆերը Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
2011 թվականից կառավարությունը և տան տիրուհին չեն կարողանում համաձայնության գալ տան օգտագործման վերաբերյալ: Կինը թույլտվություն չի տալիս ոչ այն վաճառելու, ոչ էլ վերանորոգելու: Ընդ որում՝ կառավարությունը շարունակում է ամսական վճարել 4800 եվրո 800 քմ-ի վարձակալման համար: Երկրի արտգործնախարար Վոլֆգանգ Սոբոտկան հանդես է եկել քանդելու օգտին՝ դա համարելով «ամենամաքուր որոշումը»:










































