ԵՄ սահմանային և առափնյա պահպանության ծառայությունը մինչև 2020թ. կներառի անձնակազմի 1000 անդամ և կունենա 320 մլն եվրո բյուջե: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:
«Մինչև 2020թ. գործակալությունը կներառի անձնակազմի 1000 անդամ և կկառավարի ավելի քան 320 մլն եվրո բյուջե: Գործակալությունը կկարողանա ներգրավել 1500 սահմանապահների արագ արձագանքման խմբի, նաև սարքավորում՝ արագ արձագանքման համար»,- հայտարարել է Ավրամոպուլոսը Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին գործակալության գործարկման արարողությանը:






































