«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հրաժարվել է համեմատել Իսպանիայի հավաքականի նախկին և ներկա գլխավոր մարզիչներ Վիսենտե Դել Բոսկեին և Խուլեն Լոպետեգիին:
«Դել Բոսկեն և Լոպետեգին տարբեր են, տարբեր աշխատաոճ ունեն, և ես չեմ համեմատի նրանց: Դել Բոսկեի ժամանակաշրջանը յուրօրինակ էր Իսպանիայի հավաքականի համար:
Նոր փուլ ենք սկսում, և Իտալիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- Marca-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:







































