Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Նեղանալ և նեղսրտել չկա. Սերժ Սարգսյանը՝ կառավարության նոր անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև:

«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Իմ համոզումն է, և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների:

Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության, և ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ: Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգևորելու են, քայլելու ենք նույն ուղղությամբ, բայց ինչպես ասացի՝ շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն: Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները և ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը և՛ ձեր ընտանիքիների անդամների, և՛ որ շատ կարևոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձևը, և ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:

Այսքանն էի ուզում ասել: Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»,-կառավարության անդամներին ասել է Հանրապետության Նախագահը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ գնալու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորություն ապահովմանը: Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով և պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում