«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու և անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին:
Նա կանդրադառնա նաև այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին:
Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»: Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում:
Օհանյանը հենց դրա համար էլ մերժեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































