ԱՄՆ Օրեգոն նահանգի Բիվերթոն քաղաքում հրաձգության զոհ են դարձել 2 երեխա, հայտնում է TASS-ը:
Ոստիկանության տվյալներով` տղամարդը գնդակահարել է 6-ամյա տղային և 8-ամյա աղջկան քաղաքի բնակելի շրջանում գտնվող բնակարանում, որից հետո ինքնասպանություն է գործել: Բոլոր 3 զոհվածներին հայտնաբերել է տուն վերադարձած մայրը:
Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:











































