Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր կովկասյան այցի արդյունքներով կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։
Այդ մասին նշված է Հռոմի պապի պաշտոնական կայքում։ Հռոմի պապն ընդգծել է. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ երկխոսությունն է, խաղաղ բանակցությունները։
Ես չեմ տեսնում այլ ուղի։ Մյուս ուղին պատերազմն է, իսկ պատերազմը մշտապես ուղեկցվում է ավերածություններով։ Բնականաբար, անհրաժեշտ է ևս մեկ անգամ աղոթել խաղաղության համար»։









































