Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում հաստատել է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանների անհատույց օտարման մասին նախագծերը, որի արդյունքում բնակարաններ կտրվեն 1991թ.ապրիլին Շահումյանի Գետաշեն գյուղում իրականացված մարտական գործողություններում զոհված Արթուր Կարապետյանի ընտանիքին, 8 անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին:
Բնակարաններ կստանան նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունին:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ֆեյսբուքյան էջը, Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվի նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:











































