Մամուլի հրապարակումներից առանձնացվել են ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հրապարակումները և քննարկվում են Խոսքի ազատության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ: Նրա դիտարկմամբ՝ ՏԻՄ ընտրություններին պատշաճ ուշադրություն չի դարձվել:
Ա. Մելիքյանն անդրադարձավ ընտրությունների ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու խնդրին՝ նշելով, որ այս ընտրությունների ժամանակ ևս լրագրողները հանդիպեցին խոչընդոտների և նույնիսկ ֆիզիկական բռնությունների:










































