Սեպտեմբերին Իրանում վերամշակվող հում նավթի ու կոնդենսատի վաճառքի ծավալը հասել է օրական 2.8 միլիոն բարելի, ինչը գրեթե կազմում է 2011 թվականի մատակարարումների գագաթնակետը, երբ դեռ Իրանի դեմ չէին սահմանվել պատժամիջոցներ: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) գործադիր տնօրեն Ալի Կարդորը հայտարարել էր, որ Իրանը հասել է նավթարդյունահանման օրական 4 միլիոն բարել մակարդակի:
Այդպիսով, երկիրը հասել էր նավթարդյունահանման մինչպատժամիջոցային մակարդակին՝ օրական ավելի քան 4 միլիոն բարել: Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերին հում նավթի արտահանումը Իրանում փոքր-ինչ աճել է օգոստոսի համեմատ և կազմել է օրական 2.2 միլիոն բարել:









































