Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում հարձակվել են տեղի ռազմաբազայի վրա։
Միջադեպը գրանցվել է ժամը 17:30-ին։ Քուրդ զինյալները հրթիռներով ու երկարափող զենքերով հարվածել են ռազմաբազային։ Դրա հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել 4 զինվորական։
Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոց։ Այստեղ վիրավորներից մեկը կնքել է իր մահկանացուն, որով զոհերի թիվը հասել է երկուսի։










































