News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլուն ուսման նպատակով ուղարկել արտերկիր.
«Հոկտեմբերի 8-ից հետո մենք անպայմանորեն Բիձինա Իվանիշվիլուն պետության հաշվին կուղարկենք արտերկիր՝ որևէ նախնական բարձրագույն ուսումնական հաստատություն:
Այդ մարդուն անհրաժեշտ է կրթություն: Ինչպես երևում է, նա դրա համար ժամանակ չի ունեցել: Այդ մարդն ընդհանրապես չի սիրում կրթված մարդկանց, և դա նրա գլխավոր խնդիրն է»:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կկարողանա հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո խոստացել է վերադառնալ Վրաստան:









































