Սիրիայի տուրիզմի նախարարությունը հրապարակել է գովազդային հոլովակ Հալեպի տեսարաններով, որի երաժշտությունը դարձել է ամերկյան հայտնի «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը, հայտնում է Mashable-ը:
Հաղորդվում է, որ դրանով կառավարությունը ցանկանում է զբոսաշրջիկներ գրավել Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք:
Ներկայումս քաղաքի արևելյան մասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, իսկ Հալեպի մոտ 250 հազար բնակիչ ապրում են ամենօրյա ռազմական գործողությունների պայմաններում:









































