Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումները:
Մարիո Գոմեսը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Իտալիայի հետ խաղում:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Գերմանիայի հավաքականը կմրցի Չեխիայի ընտրանու, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ:








































