Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակի միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը:
Կլոր սեղան-քննարկմանը Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փ որձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների: Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել:

Նա տեղեկացրել է ներկաներին, որ Ռուսաստանի փաստաբանական համայնքի համար արդիական խնդիր է քրեական դատավարությանը փաստաբանի մասնակցության կանոնակարգումը՝ նշելով, որ Դաշնությունում գործող փաստաբանների 70 տոկոսը քրեական գործ երով են մասնագիտացած: Միաժամանակ վերջինս տեղեկացրել է, որ ռուսաստանյան որոշ փաստաբաններ առաջարկել են նշված կանոնակարգումն իրականացնել քրեական գործերով հանդես եկող փաստաբանի գործունեությունը ստանդարտացնելու միջոցով և մասնակիցների դատին է հանձնվել ստանդարտի նախագիծը: Ըստ առաջարկվող ստանդարտի, քրեական գործով փաստաբանը պարտավոր է իրականացնել որոշակի ծավալով գործողություններ։

Մասնագիտական քննարկումների արդյունքում հնչել են տարբեր տեսակետներ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչները բացասական դիրքո րոշում են հայտնել փաստաբանական գործունեության ստանդարտացման վերաբերյալ՝ նշելով, որ յուրաքանչյուր քրեական գործ յուրօրինակ է և ստանդարտացման դեպքում կարող է սահմանափակվել պաշտպանյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաբանի ազատ գործելու հնարավորությունը. հետևաբար ստանդարտներով առաջնորդվելը ռիսկային և միևնույն ժամանակ բավական զգայուն հարց է, կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ:

Ղազախստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը նույնպես բացասական կարծիք է ներկայացրել ստանդարտացման վերաբերյալ։
Քննարկումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը ներկայացրել է հանրային պաշտպանության ոլորտում ՀՀ փաստաբանների պալատի փորձը, հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթների առանձնահատկությունները և արդյունավետությունը:

Մյուս երկրների փաստաբանականական համայնքների ներկայացուցիչները ըստ էության դժգոհել են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրենց երկրների մոդելներից՝ հետաքրքրությունը ցուցաբերելով հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտին։
Հանդիպման ավարտին մասնակիցները եկել են նախնական համաձայնության ԱՊՀ և Բալթյան երկրների համատեղ երկրորդ հանդիպումն անցկացնել 2017-ի գարնանը՝ Վրաստանում: Երկրորդ միջազգային մասնագիտական հավաքի օրակարգում են լինելու փաստաբանի գործունեության, հաճախորդի պաշտպանության միջազգային մոտեցումների և ոլո րտին առնչվող այլ թեմաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում