«Նիցա»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի կարծիքով` «Միլան»-ում անորոշ իրավիճակ է տիրում:
««Միլան»-ում ինձ այնքան էլ լավ չէի զգում: Որևէ կասկածելի դրսևորում թույլ չեմ տվել: Վնասվածքները կախված չեն խաղացողներից: «Միլան»-ում շատ էր խառնաշփոթը, միակ որոշակի մարդը Ադրիանո Գալիանին էր:
Եթե նա էլ հեռանա ակումբից, ևս մեկ անգամ կհաստատվի, որ ակումբում խառնշփոթ է»,- Sky Sport Italia-ը մեջբերում է Բալոտելիի խոսքերը:








































