Թուրքիայի շրջաններից մեկի բնակիչները իշխանություններին են հանձնել մի թռչունի, որին կասկածել են Իսրայելի համար «լրտեսության» մեջ: Ստուգելու համար՝արդյո՞ք նրա վրա գաղտնի սարքեր չկան, իշխանությունները թռչունին նկարել են ռենտգենով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի կենտրոնական հատվածի բնակիչների կողմից բռնված թռչունի թաթին մետաղե օղակ է եղել, որի վրա էլ փորագրված է եղել 24311 Tel Avivunia Israel:
Դա նրանց մոտ կասկած է առաջացրել, ուստի «գտածոյի» մասին հայտնել են տեղի իշխանություններին: Վերջիններս էլ, իրենց հերթին, թռչունին փոխանցել են թուրաքական համալսարաններից մեկին կից հիվանդանոց, որպեսզի բժիշկները նրան ստուգեն ռենտգենի միջոցով:
Արդյունքում թռչնի մարմնում չի հայտնաբերվել ոչ մի միկրոչիպ կամ գաղտնալսող սարք, ուստի որոշվել է նրան ազատ արձակել: