Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է խզել Վաշինգտոնի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է The Manila Times-ը։
«Կցանկանայի հիշեցնել ամերիկացիներին, որ այդ փաստաթուղթը չի կրում պաշտոնական բնույթ, դրա վրա չկա Բենիգնո Ակինոյի (Ֆիլիպինների նախկին նախագահ) ստորագրությունը։ Դուք պետք է կրկնակի լավ մտածեք, քանի որ ես կխնդրեմ Ձեզ լքել Ֆիլիպինները»,- հայտարարել է Դուտերտեն։
Նրա խոսքով՝ Մանիլայի հանդեպ Վաշինգտոնը նախկինի պես ունի գաղութական համախտանիշ։ «Նրանք կարծում են, թե մենք նախկինի պես ենթարկվում ենք իրենց»,- ասել է Ֆիլիպինների առաջնորդը։
Սեպտեմբերի 26-ին Դուտերտեն հայտարարել էր, որ չի պատրաստվում խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր է սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։








































