Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամենամոտ դաշնակիցը՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, հանդես է եկել հաջակցություն «գերմանական իսլամի»: Այս մասին նա գրել է Welt am Sonntag թերթի համար իր հոդվածում:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել է, որ «իսլամը բնորոշ է Գերմանիային»՝ չճշգրտելով, թե իսլամի որ տեսակի մասին է խոսքը:
«Դա մեր ազատ և հանդուրժողական ոգով այստեղ ապրող մուսուլմանների ինքնորոշումն է»,- նշել է Շոյբլեն:
Մուսուլմանների աճող թիվը «մարտահրավեր է հասարակության մեծ մասի համար»՝ գրում է Շոյբլեն, քանի որ խոսքը «բոլորովին այլ մշակութային շրջանակներից մարդկանց մասին է»:









































