«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Սելտա»-ի դեմ հանդիպման արդյունքները: Վիգոյում կայացած հանդիպմանը կատալոնացիները զիջել են 3:4 հաշվով:
«Խաղի երկու տարբեր փուլեր եղան: Առաջին մասում մենք պարտվեցինք բոլոր տեսակի պայքարներում, չկարողացանք ազատ տարածություններ ստեղծել: Սկսեցինք խաղալ միայն 0:3 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսում վերգտանք մեր խաղը: Ամեն ինչ փոխվեց: Սկսեցինք վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Սակայն արդեն շատ ուշ էր իրավիճակը փրկելու համար:
Պարտության պատասխանատվությունն ինձ վրա է: «Սելտա»-ն շատ լավ էր խաղում: Մենք պատրաստ չէինք դրան»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:








































