ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցները նրան տաղանդ են համարել, եթե նա իսկապես, ինչպես հաստատում է մամուլը, կարողացել է 18 տարի եկամտահարկ չվճարել։
Ինչպես պնդում է New York Times-ը, իր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Թրամփը 1995 թվականին դաշնային եկամտահարկի մասին հայտարարագրում տեղեկացրել է 915 մլն դոլարի չափով կորուստների մասին։
Գործարարի ֆինանսական կորուստները, իբր, այնքան մեծ են եղել, որ նա օրինական հիմունքով կարողացել է 18 տարի հարկ չվճարել։
Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ թերթն ապօրինաբար ստացել է փաստաթղթերը, սակայն չեն հերքել դրանց բովանդակությունը։ Քլինթոնի կողմնակիցները տեղեկությունը «սենսացիա» են որակել։
Թրամփի կողմնակիցները անհապաղ աջակցություն են հայտնել թեկնածուին։ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քիստին հոդվածն անվանել էր «շատ լավ պատմություն, որը ցույց է տալիս Թրամփի տաղանդը»։
Իր հերթին, Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդոլֆ Ջուլիանին Թրամփին անվանել է հանճարեղ, եթե նրան հաջողվել է այդքան երկար ժամանակ հարկ չվճարել։








































