3D պրինտերով տպված իմպլանտները օգնել են կենդանիների նոր ոսկորներ աճեցնել: Այդ մասին հայտնել են գիտնականները Science Translational Medicine ամսագրում:
Բացի դրանից՝ նոր կենսաինժեներական նյութերը կարող են լինել էժան, համընդհանուր կիրառման համար պիտանի և օգտագործվել մարդկանց ոսկորների վերականգնման համար:
Տրանսպլանտները, որոնք օգնել են ուղղելու առնետների և կապիկների կոտրված ոսկորները, պատրաստված են հիդրոքսիապատիտից՝ հանքանյութից, որը հայտնաբերվել է ոսկորների և ատամների մեջ, և կենսաբանորեն քայքայվող պոլիմերից:
3D պրինտերով տպված տրանսպլանտները առնետի ողնաշարում իմպլանտացիայից հետո օգնել են գեներացնելու ոսկորներ կենդանիաների ողերը բուժելու համար:








































