Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը կսկսի 2017թ. մարտի վերջին: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ հայտնում է BBC News-ը:
Այդպիսով Մեյը հաստատեց Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ կետը գործողության մեջ դնելու ժամկետները, ինչը սկիզբ կդնի առանձնացման երկամյա գործընթացին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Brexit-ի շրջանակներում Մեյը մտադիր է մերժել 1972թ.-ի Եվրոպական միությունների մասին ակտը, որը ԵՄ օրենսդրությունը գործողության մեջ է դրել Բրիտանիայի տարածքում:
Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ կետը ենթադրում է, որ յուրաքանչյուր երկիր կարող է որոշում ընդունել ԵՄ-ից դուրս գալու մասին: Այդ փաստաթղթի համաձայն՝ բրիտանացիները մտադիր են պաշտոնապես տեղեկացնել բլոկի իրենց գործընկերներին ԵՄ-ն լքելու մասին:








































