«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին կշարունակի լինել թիմի ավագը, չնայած կորցրել է տեղը հիմնական կազմում:
«Ցանկացած դեպքում «Յունայթեդ»-ի ավագը կլինի Ռունին: Ամենևին կարևոր չէ, խաղադաշտում է նա, թե` ոչ: Ուեյնն ավագ է ֆուտբոլիստների և ակումբի համար: Նա հարգանք է վայելում ակումբում:
Ռունին զրուցում է թիմակիցների հետ, մոտիվացնում նրանց: Այժմ նա հանդերձարանում նույն դերակատարությունն ունի, ինչ մի քանի շաբաթ առաջ, երբ խաղում էր հիմնական կազմում:
Ռունին նվիրված է «Յունայթեդ»-ին: Նա ջանասիրաբար կաշխատի և գոլեր կխփի: Ես վստահ եմ»,- Four Four Two-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը:










































