Այսօր` սեպտեմբերի 18-ին, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի թվով 377 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Վանաձորում և Գյումրիում ընտրում են ավագանիներ՝ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներով, իսկ հաղթող ուժերը րավունք կստանան քաղաքապետ նշանակել իրենց ցուցակից։
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84601 է կամ 11.37 %:
Լուսանկարը՝ Photolure-ի









































