Քաղաքապետարանի դիմաց այս պահին հավաքված է մեծ թվով մարդկանց բազմություն: Հավաքվածներին չի բավարարել Տարոն Մարգարյանի որոշումը, և նրանք նշում են, որ որոշումը ոչ միայն պետք է կասեցվի, այլ ընդհանրապես չեղյալ հայտարարվի: Հավաքվածները «Հաղթանակ,» «Տարոն, սիրուն չէ», «Անհապաղ պահանջում ենք Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը» գրություններով պաստառներ են պահել:
Հավաքվածները սկզբում բանակցեցին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որ բացեն ոստիկանության պատնեշը, որպեսզի ակտիվիստները կարդան իրենց պահանջները քաղաքապետարանի դիմաց: Գնդապետը նշեց, որ բարձրախոսը խանգարում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքին, բայց հետո զիջեց:
Նշենք, սակայն, որ ոստիկանները կրկին փակել են մուտքը, նրանց շարքերը համալրեցին նաև հրեշտակները: Այս պահին ակտիվիստներն ընթերցում են իրենց պահանջները Տարոն Մարգարյանին:
Լրագրողների հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ իրենց չի բավարերել՝ Տարոն Մարգարյանի որոշումը և նրանք հետևողականորեն պայքարելու են, որպեսզի Տարոն Մարգարյանի որոշումը՝ տրասնպորտը թանկացնելու մասին չեղյալ հայտարարվի բայցի այդ էլ երթևեկության պայմանները լինեն բարվոք:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի