Samsung-ի շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 50%-ով՝ տեղեկացնում է ընկերությունը:
Հարավկորեական ընկերության մաքուր շահույթը ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է ռեկորդային՝ 6.96 միլիարդ դոլար:
Վերլուծաբանները շահույթի այդ աճը կապում են Galaxy S սմարթֆոնների վաճառքի հաջողության հետ: