Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո ամբողջ Երևանը լի էր ակտիվիստներով, ովքեր տոնում էին հաղթանակը:Ակտիվիստները երգելով, պարելով ու բացականչություններով երթ անցկացրեցին Երևանի փողոցներով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով, որում տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին իր` հուլիսի 19-ի որոշման գործողությունը կասեցնում է, այսինքն` ուղեվարձը մնում է նախկինի նման 100 դրամ։