Այսօր հազարավոր մարդիկ Մաշտոցի պուրակում տոնեցին իրենց հաղթանակը:
Ակտիվիստները ուղեվարձի գնի կասեցումը հաղթանակ չեն համարում: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմին, քաղաքապետին, տրանսպորտի վարչությանը՝ նման ապօրինի որոշում կայացնելու համար:
Ակտիվիստները պնդում են, որ շարունակելու են իրենց պայքարը և նորանոր հաղթանակներ են գրանցելու: Նրանք պայքարելու են արժանապատիվ քաղաքապետ ունենալու համար: