«Չվճարեք 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիներին իրազեկել չվճարել 150 դրամ:
«Առաջին լրատվական»-ը շրջեց քաղաքում և հարցում անցկացրեց երթուղայիններում, թե որքան են վճարում քաղաքացիները: Նրանք մեծամասնությունը պատմեցին, որ վճարում են բացառապես 100 դրամ, իսկ մի կնոջ երթուղայինի վարորդը հորդորեց իջնել երթուղայինից, եթե պետք է 100 դրամ վճարի:
Տիկինը մարզերից մեկից էր եկել Երևան և զարմանքով փաստեց, որ նման բան չէր տեսել: Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով: