Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրանտ Դինքը կդառնա Pink Floyd-ի հիմնադիրներից Ուոթերսի համերգի հերոսը

2007-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքը կդառնա աշխարհահռչակ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկի` Ռոջեր Ուոթերսի` օգոստոսի 4-ին Ստամբուլում կայանալիք համերգի գլխավոր հերոսներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»  ռադիոկայանը, հղում անելով թուրքական մամուլին: 

Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկն իր եվրոպական շրջագայության ընթացքում ներկայացնում է Pink Floyd-ի տասնմեկերորդ, թերևս ամենահայտնի ալբոմում` 1979-ին թողարկված The Wall-ում տեղ գտած երգերը:

Hurriyet-ի փոխանցմամբ, որ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մարզադաշտում կայանալիք համերգի բեմական դեկորացիան իրենց մի մեծ` 120 մետրանոց պատ է ներկայացնելու, որի վրա էլ հենց փակցված կլինեն Հրանտ Դինքի, ինչպես նաև 1993 թվականին Թուրքիայում սպանված մեկ այլ լրագրողի` Ուղուր Մումջույի լուսանկարները:

Ուոթերսի համերգի երրորդ հերոսը կլինի Թուրքական Հանրապետության` ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին վարչապետ Ադնան Մենդերեսը, ով 1960 թվականին մահապատժի ենթարկվեց հեղաշրջում իրականացրած զինվորականների կողմից:

Ի դեպ, չի բացառվում, որ Ուոթերսի ստամբուլյան համերգը սահուն կերպով վերածվի հունիսից Թուրքիայում սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաների շարունակությանը: «Գեզի» զբոսայգու բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց երաժիշտը հանդես էր եկել եկավ բաց նամակով` ուղղված թուրքական երիտասարդությանը:

«Ես ձեր կողքին եմ, մենք բոլորս ձեր կողքին ենք: Դու շատ իրավացի եք, երբ դիմադրում եք ավտորիտարիզմին և բռնաճնշումներին: Որքան ես եմ հասկանում համացանցում հայտնված տեղեկություններից, դուք դիմադրում եք մոլեռանդ կրոնապաշտներին: Թուրքիան ձեր երկիրն է և մենք աջակցում են ազատության համար մղվող ձեր պայքարին: Միաժամանակ, դուք պետք է գիտակցեք, թե որքան կարևոր է ձեր պայքարը ողջ աշխարհի համար», – նշել է Ուոթերսը՝ հավելելով․ – «Ձեր մեծ երկիրը գտնվում է արևելքի և արևմուտքի խաչմերուկում: Կոստանդնուպոլիսը համաշխարհային քաղաքակրթության լեգենդներից մեկն է»:

Ի դեպ, աշխարհահռչակ երաժշտի հայտարարության այս վերջին հատվածն առաջացել էր թուրքական հանրության մի զգալի մասի նյարդային արձագանքը: Բողոքի ակցիաներին մասնակցող թուրք ազգայնականներից մեկը Ուոթերսի անձնական էջում նույնիսկ գրել էր․ – «Իհարկե, շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար: Պարզապես ցանկանում եմ տեղեկացնել, որ այս քաղաքն արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ դադարել է Կոստանդնուպոլիս կոչվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում