Թուրքիայի Իզմիր քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտը մտադիր է իրականություն դարձնել առաջին առանց վարորդ ընթացող ավտոմեքենան ստեղծելու ծրագիրը: Այս մասին հաղորդում է Sabah թերթը:
Նախագծի մշակման հետ կապված՝ ինստիտուտը դիմել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը՝ 10 մլրդ լիրա ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Ինստիտուտը պնդում է, որ նախագծումից 3 տարի անց առաջին առանց վարորդ ընթացող ավտոմեքենան շահագործման կհանձնվի:
Նշվում է, որ առաջինը կստեղծվի առանց վարորդի տաքսի, որը հնարավոր կլինի կանչել սմարթֆոնների հատուկ ծրագրի միջոցով: