Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են հյուսիսային Մոսուլ քաղաքի ծայրամասում գտնվող Շերգաթ քաղաքի կենտրոնական շրջանները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բանակը շարունակում է պատրաստվել 2014 թվականից Մոսուլը վերահսկող ահաբեկիչների դեմ գործողության վճռական փուլին:
Հրամանատարության աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ բանակը սուննի ցեղերի ջոկատների և կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Շերգաթի կենտրոնում վերահսկողության տակ է վերցրել քաղաքային վարչությունը, մունիցիպալ շենքեր և հոսպիտալ: Շենքերում մնացել են միայն 3-4 գրոհայիններից բաղկացած ոչ մեծ խմբեր, որոնց դեմ մարտերը շարունակվում են:
Չինական «Սինհուա» գործակալության աղբյուրի տեղեկությամբ՝ Շերգաթում հինգշաբթի գործողությունների ընթացքում ոչնչացվել է 33 գրոհային: Աղբյուրը չի հայտնել զինվորականների շրջանում կորուստների մասին տվյալներ: Reuters-ի տվյալներով՝ վերջին ժամերին գրոհայինների հետ մարտում զոհվել է 3 զինվոր:









































