Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ Լոնդոնի բնակիչները պետք է պատրաստ լինեն ահաբեկչական հարձակումներին՝ հայտնում է Daily Express-ը։
Նրա խոսքով՝ նման վտանգը մեծ քաղաքի կյանքի մասն է։
«Դա իրականություն է։ Ես վախենում եմ, որ Լոնդոնը, Նյու Յորքը և ողջ աշխարհում այլ գլխավոր քաղաքներ պետք է պատրաստվեն նման իրավիճակներին»,- ասել է նա։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է զգոն լինել, իսկ պետությանն անհրաժեշտ է ոստիկանություն, որը կփոխգործակցի քաղաքացիների հետ և պատրաստ կլինի նման ահաբեկչությունների։ Հայտարարությունն արվել է Նյու Յորքի ահաբեկչության ֆոնին։









































