ԵՄ Eurostat վիճակագրական ծառայության փորձագետները պարզել են ԵՄ ամենամատչելի բնակարաններով քաղաքները: Այս մասին հայտնում է CityLab-ը:
Տեղի բնակիչների հարցման արդյունքում պարզվել է, որ ամենամատչելի բնակարանները հնարավոր է գտնել Աթենքում, Լյուբլյանայում, Մեծ Մանչեսթերում, Նեապոլում, Դիարբեքիրում, Պալերմոյում:
Միաժամանակ, ոչ թանկարժեք բնակարան գտնելը ամենաբարդը Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Վիեննայում, Համբուրգում, Ստոկհոլմում, Օսլոյում և Մյունխենում է: Տեղի բնակիչների միայն 19%-ն է տները այդ տարածքներում հասանելի համարում:











































