Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային օգնել պետական հեղաշրջման փորձի հետաքննման հարցում և Անկարա ուղարկել իր իրավաբաններին: Այս մասին չորեքշաբթի Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մշտական հիմունքով օգնել թուրքական իշխանություններին՝ հետաքննելու պետական հեղաշրջման ժամանակ ապօրինի ու բռնի փորձերը:
Բայդենը հաստատել է, որ ամերիկացի իրավաբանները պատրաստ են այդ հարցի շուրջ աշխատել իրենց թուրք գործընկերների հետ: Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը:









































