Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day) նշվում է շատ երկրներում սեպտեմբերի 22-ին` ոտքով, հեծանվով և հասարակական տրանսպորտի միջոցով տեղաշարժման մեթոդները քարոզելու նպատակով, հայտնում է calend.ru-ն:
Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»: Ավտոմեքենաների չափազանց մեծ քանակությունը միայն մեծ քաղաքների խնդիրը չէ: Արդեն վաղուց այն դարձել է գլոբալ:
Առանց ավտոմեքենայի միջազգային օրը սկսել է անցկացվել Անգլիայում 1997 թվականին, իսկ մեկ տարի անց՝ նաև Ֆրանսիայում: 2001 թվականին շարժմանը պաշտոնապես միացել են ավելի քան 1000 քաղաք աշխարհի 35 երկրից:








































