Ֆրանսիայի հյուսիսում, Կալե նավահանգստի շրջանում չորեքշաբթի օրը փախստականների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է France Presse գործակալությունը:
Ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ ներգաղթյալները փորձել են գրավել նավահանգիստ տանող ճանապարհը, որպեսզի այնտեղից հասնեն Մեծ Բրիտանիա: Կարգազանցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Միջադեպը տեղի է ունեցել այն վայրից ոչ հեռու, որտեղ կառուցվում է պատ, որը պետք է նավահանգիստը պաշտպանի անօրինական ներգաղթյալների ներթափանցումից:










































