Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այսօր շարունակվել է Գերագույն դատարան ներկայացված ANS անկախ հեռուստառադիոընկերության բողոքի գործով դատական գործընթացը՝ կապված Բաքվի Վերաքննիչ դատարանի ընդունած որոշման հետ ANS-ի լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին:
Դատական գործընթացի ժամանակ հնչեցվել է դատարանի որոշումը, որով մերժվել է հեռուստաալիքի բողոքը: Բաքվի Վերաքննիչ դատարանը հեռուստաալիքի փակման մասին որոշումը կայացրել է օգոստոսի 10-ին:
Դրա համար պատճառ է հանդիսացել թուրք քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստությունը, որին պաշտոնական Անկարան համարում է Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:








































