Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի ծրագրում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հետևակայիններ ուղարկել Սիրիա:
«Թուրքիան այդ գործողության շրջանակներում լիովին աջակցելու է Սիրիական ազատ բանակին, սակայն պլաններ չկան դրանում Թուրքիայի զինված ուժերի հետևակն ընդգրկելու համար», ասել է նա:
Ավելի վաղ թուրքական մամուլը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Թուրքիան ԴԱԻՇ-ին սիրիական Էլ-Բաբ քաղաքից վտարելու համար ծրագրել է այնտեղ ուղարկել հետևակ:










































