Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի ցանկանում լսել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ համեմատությունների մասին:
Արգենտինացի մասնագետը նշել է, որ իր թիմը պետք է կենտրոնանա սեփական խաղը կատարելագործելու ուղղությամբ:
«Մեր նպատակն է ոչ թե մոտենալ «Ռեալ»-ին կամ «Բարսելոնա»-ին, այլ առաջընթաց գրանցել: Մեր թիմը պետք է շարունակի կատարելագործել սեփական խաղը:
Այդ մասին պետք է խոսեն փաստերը: Խոսքերն այս դեպքում ավելորդ են: Մենք ցանկանում ենք կենտրոնանալ մեր խաղի վրա»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:









































