ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ նշեց. «Շատ ակտիվ միջոցառումներ են իրականացվել, այդ թվում նաև ամբողջ գիշեր, այս պահի դրությամբ հավաքված բոլոր օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին:
Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի, մերձավորների հարցաքննությունը, թույլ են տալիս հետևության հանգել, որ դա որևէ կերպ կապված չէ Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































