Ֆինլանդիայի ոստիկանությունը կալանավորել է երիտասարդ կնոջ, ում կասկածում են Հելսինկիի դպրոցներից մեկում զանգվածային սպանություն պլանավորելու մեջ, հայտնում է Yle հեռուստաընկերությունը՝ հղում անելով մայրաքաղաքի իշխանություններին:
Համաձայն իշխանությունների կողմից հրապարակված մամլո ասուլիսի` կինը պլանավորել է դպրոցներից մեկում զանգվածային սպանություն, սակայն չի ճշտվում թե որ դպրոցում: Հետաքննիչների ենթադրությամբ՝ հանցագործության նախապատրաստումը կատարվել է երկար ժամանակ:
Դեռևս ոստիկանությունը չի հայտնել պլանավորված հարձակման մասին մանրամասն տեղեկատվություն:









































