ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում մարդասիրական օգնությամբ շարասյան վրա հարձակման մասին հաղորդագրություններից և կարծում է, որ նման գործողություններն արդարացում չունեն։ Այս մասին հայտարարել է Նաբրիլա Մասրալին՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԵՄ-ի համար մարդասիրական հասանելիությունը հիմնարար և առանցքային դեր է խաղում Սիրիայում մարդկանց փրկության համար։ Այն, ինչ երեկ մենք տեսանք, ծայրաստիճան անհանգստություն է առաջացնում, մենք անհանգստացած ենք մարդասիրական շարասյան գնդակոծման մասին հաղորդագրություններից։ Մարդասիրական աշխատակիցների անվտանգությունն ու չեզոքությունը պետք է պաշտպանվեն մշտական հիմունքով՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Նման հարձակումները ոչ մի արդարացում չունեն»,- ասել է Մասրալին երեքշաբթի կայացած ճեպազրույցում։









































