Բողոքի ակցիաները լուսաբանելու համար Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 59 լրագրող: Այս մասին հաղորդում է Bianet-ը:
Թուրքիայի լրագրողների միության նախագահն այդ ազատումները պայմանավորել է «գրաքննության քաղաքականությամբ»։ Նրա խոսքերով՝ ոմանց աշխատանքից հեռացրել են թվիթների պատճառով:
Նա նաև հավելել է, որ հասարակությունն ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունք ունի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի քաղաքային դատարանը թույլ է տվել քաղաքի իշխանություններին հատել Գեզի այգին, որտեղից սկիզբ են առել հակակառավարական հանրահավաքները: