Ստամբուլի վարչական դատարանը թույլ է տվել կտրել Գեզի այգին՝ դրա փոխարեն առևտրի կենտրոն կառուցելու համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Այդ կերպ դատարանը բավարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության հայցը:
Գեզիի այգին հայտնի է դարձել Թուրքիայում տեղի ունեցած հակակառավարական ելույթներից հետո, հենց այգում էին անցկացվում բողոքի ակցիաները: Ցուցարարների հիմնական պահանջներից մեկն այգին հատելու արգելքի սահմանումն էր: