Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մասնակցությունը սեպտեմբերի 17-ին Դեյր էզ Զոր քաղաքի շրջանում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ հասցված հարվածին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք կարող ենք հաստատել, որ Մեծ Բրիտանիան մասնակցել է Սիրիայում սեպտեմբերի 17-ին կոալիցիայի ուժերի վերջին ավիահարվածին: Մենք լիովին համագործակցում ենք կոալիցիայի հետաքննության հետ»,-ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Միաժամանակ, գերատեսչությունում ընդգծել են, որ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները չեն եղել ավիահարվածի թիրախը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի արդյունքում զոհվել է 62 զինծառայող, մոտ 100-ը վիրավորվել են:










































