Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միայն համարձակության շնորհիվ կարողացավ իրականացնել Պոգբայի տրանսֆերը:
«Ռեկորդային տրանսֆեր իրականացնելու համար մեծ համարձակություն է հարկավոր: Գործը միայն գումարի մեջ չէ: Դա մեծ պատասխանատվություն է:
«Արսենալ»-ը փող ուներ Պոգբայի տրանսֆերը գնելու համար, բայց չուներ համարձակություն: Ես հարգում եմ Վենգերին: Նա ունի իր փիլիսոփայությունը, որի համաձայն գումարը պետք է համապատասխանի ֆուտբոլիստի վարպետությանը:
Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա Զիդանը շատ էր ցանկանում իր թիմի կազմում տեսնել Պոգբային: Սակայն մենք վստահ չէինք, որ մարզչի և ակումբի ցանկություններն այս պարագայում համընկնում են»,- Mirror-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:









































