Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Էսպանյոլ»-ը հյուրընկալել էր Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ին:
Չնայած սեփական երկրպագուների առջև հանդես գալուն, «Էսպանյոլ»-ը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ «Ռեալ»-ին, որը Բենզեմայի և Խամեսի գոլերի շնորհիվ վստահ հաղթանակ տոնեց:
«Էսպանյոլ» – «Ռեալ Մադրիդ»՝ 0:2
Խամես (45’), Բենզեմա (71’)






































